«Ազգային շարժման» երիտասարդական կազմակերպությունը Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի մոտ անց է կացրել ցույց
«Ազգային շարժման» երիտասարդական կազմակերպությունը ակցիա-ներկայացում է կազմակերպել Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի առջև: Բողոքի ակցիայի մասնակիցները գրասենյակի մոտ են գնացել բանտարկյալների համազգեստով:
Ինչպես ասել է ցույցի մասնակիցներից մեկը, հանրահավաքի նպատակն էր ձայն հասցնել, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնին: Նրանց խոսքով, այսպես կոչված քաղբանտարկյալներ՝ Նիկա Մելիան և Գիորգի Ռուրուան պետք է ազատ արձակվեն: