«Ազգային շարժման» անդամները քոսոտներ են. Թեա Ծուլուկիանի
«Ազգային շարժման» անդամները քոսոտներ են. Թեա Ծուլուկիանի

Սրանք քոսոտնե են, – այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին,  մեկնաբանելով «Ազգային շարժման» մուտքը խորհրդարան:

Ինչպես հայտարարել է Թեա Ծուլուկիանին, «Ազգային շարժման» անդամները պետք է ձևավորվեն, թե ինչ են ցանկանում կյանքում:

«Սրանք սովորական քոսոտներ են, ովքեր ասում էին, որ չենք մտնի, բայց մտնում են, չեք բռնի, բայց բռնեցին, չեմ դուրս գա, բայց դուրս է գալիս: Կարճ ասած, եթե լուրջ լինենք, պետք է ձևավորեն թե ինչ են ուզում կյանքում, այլապես այն, որ նրանք մեծ ապագա չունեն քաղաքականության մեջ, կարծում եմ, որ երեխայի համար նույնպես պարզ է», – հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Ազգային շարժում» կուսակցության որոշումը, խորհրդարան մտնելու կապակցությամբ իրենց պարտության վերջնական գագաթնակետն էր: Եթե «Ազգային շարժումը» ողջամիտ ժամկետում չստորագրի Միշելի փաստաթուղթը, ապա նա չի կարողանա օգտվել որևէ արտոնությունից, որը փաստաթուղթը նախատեսում է ընդդիմադիր կուսակցությունների համար», – ասել է Կոբախիձեն: