«Ազգային շարժման» անդամ, Օզուրգեթիի քաղաքային խորհրդի պատգամավոր Թաթիա Նիկոլաիշվիլին դիմում է ներկայացրել ոստիկանություն
«Ազգային շարժման» անդամ, Օզուրգեթիի քաղաքային խորհրդի պատգամավոր Թաթիա Նիկոլաիշվիլին դիմում է ներկայացրել ոստիկանություն

«Ազգային շարժման» անդամ, Օզուրգեթիի քաղաքային խորհրդի պատգամավոր Թաթիա Նիկոլաիշվիլին դիմում է ներկայացրել ոստիկանություն։

Ինչպես նշել է Թաթիա Նիկոլաիշվիլին, ինքը պահանջում է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել նախօրեին Օզուրգեթիի քաղաքային խորհրդում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ավագանու նիստում իշխող կուսակցության կին պատգամավորները բանավոր և ֆիզիկապես բախվել են իր հետ, նրանց կողմից հնչել են նաև սպառնալից հայտարարություններ։

Իշխող կուսակցությունում հիշյալ մեղադրանքները անհիմն են անվանում և դա գնահատում են որպես սադրանք։