Քեթևան Ցիխելաշվիլի. Ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը երկրի և հասարակական կյանքում առաջնահերթ ուղղություններից է
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը երկրի և հասարակական կյանքում առաջնահերթ ուղղություններից է,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին որոշման կայացման ընթացքում ազգային փոքրամասնությունների մասնակցության և ներգրավվածության մասին միջոցառմանը:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, կլոր սեղանի ժամանակ քննարկում է անցկացվել հետևյալ թեմաներով. Ազգային փոքրամասնությունները որոշման կայացման գործընթացում – հարցի հրատապությունը, առկա մարտահրավերները և որոշման ուղիները, պետական տեսլականը և քաղաքականությունը, ժողովրդական պաշտոնին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի հանձնարարականները:
Պետական նախարարի խոսքով, կարևոր է, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով քաղաքացիական ինտեգրման հարցերով և այն այդ ուղղությամբ ունի հետաքրքիր արդյունքներ:
«Այսօր մենք մտածում ենք ամենաառաջնահերթ ուղղությունների մասին – ինչպես հզորացնենք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը երկրի կյանքում, հասարակական կյանքում: Սա, առաջին հերթին, ենթադրում է, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, նրանց ունակությունների զարգացում, այդ թվում պետական լեզվի իմացության մակարդակի բարելավում:
Մոտ տարիուկես առաջ, շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որի համաձայն «1+4 կրթական ծրագրից» օգտվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների համար գործարկվել է պետական տարբեր գերատեսչություններում ստաժավորում անցնելու ծրագիր: Նրանց համար բաց են պետական բոլոր գերատեսչությունների դռները»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:
Միջոցառմանը լսարանին ողջունել են նաև Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության սոցիալական զարգացման ուղղության ղեկավար Թամար Սիրբիլաձեն: