Ազգային լիգա | Բաթումի Դինամոն հաղթեց առաջատարների հանդիպմանը #1TVSPORT
Ազգային լիգայի 24-րդ տուրը սկսվեց առաջատարների միջև բախումով. Ռուսթավին ընդունեց Դինամո Բաթումիին և պարտվեց 0:1 հաշվով։
Դավիթ Պետրիաշվիլիի անվան մարզադաշտում կայացած խաղը լարված էր։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ, իսկ Թորնիկե Կիրկիտաձեն 48-րդ րոպեին խփեց Բաթումիի հաղթական գոլը։
Այս հաղթանակի շնորհիվ Դինամո Բաթումին կուտակել է 40 միավոր և բարձրացել երկրորդ տեղ։ Ռուսթավին 42 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում, սակայն Բաթումը կրճատել է տարբերությունը մինչև 2 միավոր։
Տուրի մնացած խաղերը կկայանան սեպտեմբերի 5-ին և 6-ին։ Մեկ այլ կարևոր խաղ կանցկացվի Քութայիսում. «Տորպեդոն» սեպտեմբերի 6-ին, կիրակի օրը, «Ռամազ Շենգելիա» մարզադաշտում կընդունի Դինամո Թբիլիսիին։
24-րդ տուր
Շաբաթ, սեպտեմբերի 5
16:00, Ծղալտուբո, Մեշախտե – Սպաերի
18:00, Գորի Դիլա – Գագրա
20:00, Թբիլիսի, Իբերիա – Սամգուրալի
Կիրակի, սեպտեմբերի 6
20:00, Քութայիսի, Տորպեդո – Դինամո Թբիլիսի