Ազգային գվարդիան նշում է իր 30-ամյա հոբելյանը
Ազգային գվարդիան նշում է իր 30-ամյա հոբելյանը

Վրաստանի պաշտպանության ուժերի առաջին ստորաբաժանման ՝ Ազգային գվարդիայի ստեղծումից անցել է 30 տարի:

Անձնակազմին և վետերաններին հոբելյանի առթիվ շնորհավորել է ազգային գվարդիայի ղեկավար, գնդապետ Ռոման Ջոխաձեն:

Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նա ծաղկեպսակ է դրել Վրաստանի ամբողջականության համար մարտերում զոհված զինվորականների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

«Վրաստանի ազգային գվարդիան ստեղծվել է 1990 թվականի դեկտեմբերի 20-ին: Նա առաջին ռազմական կազմավորումն էր, որի հիման վրա ստեղծվել և զարգացել են Վրաստանի պաշտպանության ուժերը: Ազգային գվարդիայի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում էին Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերին: Գվարդիայի ներկայացուցիչներն մասնակցում են նաև գլոբալ անվտանգության ապահովման գործընթացին: Ներկայումս ազգային գվարդիայի ջոկատը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում շարունակվող Եվրամիության գլխավորած ռազմական ուսումնական առաքելության շրջանակներում, իրականացնում է թվով 6-րդ ռոտացիան: Վրաստանի ազգային գվարդիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի, Էստոնիայի պաշտպանության լիգայի, Դանիայի և Նորվեգիայի թագավորությունների ներքին գվարդիայի, Լիտվայի ազգային պաշտպանության կամավորական ուժերի, Լատվիայի և Ուկրաինայի ազգային գվարդիաների հետ»,- ասված է հայտարարության մեջ: