Ազգային բանկը ոչնպատակահարմար է համարում «Թի Բի Սի բանկի» հարցը խորհրդարանում քննարկելը
Վրաստանի ազգային բանկը «Թի Բի Սի բանկի» հարցը խորհրդարանում քննարկելու դեմ է:
Ազգային բանկը այդ կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն, որում նշվում է, որ որևէ կոնկրետ բանկի կապակցությամբ վերահսկիչ միջոցների քննարկումը ոչնպատակահարմար է:
«Վրաստանի ազգային բանկը, բանկային-ֆինանսական սեկտորի կարգավորողը և երկրի ֆինանսա-տնտեսական կայունության ամենակարևոր երաշխավորն է: Ազգային բանկը պարբերաբար իրականացնում է երկրում գործող բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մոնիտորինգ:
Վրաստանի ազգային բանկը գործունեությունը իրականացնում է առավելագույնս թափանցիկ և օրենսդրության համաձայն, մշտապես պատասխանում է օրենսդրական մարմնի հարցերին: Սակայն կոմերցիոն գաղտնիքի պաշտպանության սկզբունքով և շուկայում կարգավորիչի դերի կարևորությունը նախատեսելով, որևէ կոնկրետ բանկի նկատմամբ վերահսկիչ միջոցների քննարկումը նպատակահարմար չի գտնում: Նման գործողությամբ հնարավոր է վնաս հասցվի ֆինանսական սեկտորի ներկայացուցիչներին:
Վրաստանի խորհրդարանի էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի դիմումից հետո, փետրվարի 21-ին տարածվել է ազգային բանկի և «Թի Բի Սի բանկի» համատեղ հայտարարությունը, որի համաձայն, կոմիտեի կողմից առաջարկված քննարկվելիք թեման երկու կողմերի կողմից սպառված է: Միևնույն ժամանակ Թի Բի Սի բանկը դադարեցնում է դատական գործերը ազգային բանկի դեմ և կիսում է ազգային բանկի կողմից հաստատված պահանջները»,-ասված է ազգային բանկի հայտարարությունում:
Գերատեսչության պարզաբանմամբ, կարգավորիչի կողմից օգտագործված վերահսկիչ միջոցների քննարկումը, այն բանից հետո ինչ անձամբ նշված սուբյեկտը համաձայնել է այդ միջոցառումներին, ազգային բանկը ոչնպատակահարմար է համարում այդ հարցի քննարկումը:
Վրաստանի ազգային բանկի նախագահ, Կոբա Գվենետաձեի հաշվետվությունը ծրագրված է էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին: Օրակարգի համաձայն լսումների առաջին թեման վերաբերելու է ազգային բանկի կողմից ընդունած նոր կարգավորումներին, իսկ երկրորդ հարցը Թի Բի Սի բանկի թեմային:
Հեղինակ -
Edgar Barsegyan