Ազգային բանկ. Փետրվարին Վրաստանի համար դրամական փոխանցումների հիմնական աղբյուր են հանդիսացել Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն
Փետրվարին Վրաստան փոխանցված դրամական միջոցների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 17,1%-ով՝ հասնելով 295,3 մլն ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակ, Վրաստանից արտերկիր փոխանցված գումարների ծավալն աճել է 14,8%-ով՝ կազմելով 33,0 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին նշված է Ազգային բանկի հրապարակած հաշվետվության մեջ։
Ազգային բանկի տվյալներով՝ աճի մեջ հիմնական ներդրումն ունեցել են Եվրոպական միությունից ստացված դրամական փոխանցումները՝ տարեկան 19,8% աճով։ 14,4%-ով շարունակել են աճել ԱՄՆ-ից ստացվող փոխանցումները։ Իսկ Ռուսաստանի դրական ներդրումը փետրվարին կազմել է 2,3 տոկոսային կետ։
«Փետրվարին դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Եվրամիության երկրներն էին (45,4%), որոնց հաջորդում են ԱՄՆ-ն՝ 18,4% մասնաբաժնով և Ռուսաստանը՝ 11,9% մասնաբաժնով։ Եվրամիության երկրներից հատկանշական է Իտալիայի (18,8%), Գերմանիայի (8,5%) և Հունաստանի (7,9%) բարձր մասնաբաժինը», – նշված է Վրաստանի Ազգային բանկի հաշվետվության մեջ։