Ազգային բանկ. Պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ենթարկված, վիրտուալ ակտիվների հետ կապված երեք սուբյեկտները չեն հանդիսանում մեր կողմից կարգավորվող սուբյեկտներ
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ենթարկված, վիրտուալ ակտիվների հետ կապված 14 սուբյեկտներից երեքը («Էյայֆորի» ՍՊԸ, «ԱԲՑԷՔՍ» ՍՊԸ և «Ռապիրա Գրուպ» ՍՊԸ) հիմնադրված են Վրաստանում, սակայն դրանցից ոչ մեկը չի հանդիսանում Վրաստանի ազգային բանկի կողմից կարգավորվող սուբյեկտ, – այս մասին ասված է Վրաստանի ազգային բանկի տարածած հայտարարության մեջ:
Ազգային բանկի հայտարարությամբ՝ նշված ընկերությունների դեմ համապատասխան քննչական ծառայության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պատժամիջոցների ենթարկված ընկերություններից և ոչ մեկի գործունեության ոլորտը Վրաստանը չի եղել:
«Մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությամբ՝ նշված ընկերությունների դեմ համապատասխան քննչական ծառայության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պատժամիջոցների ենթարկված ընկերություններից և ոչ մեկի գործունեության ոլորտը Վրաստանը չի եղել: Սրանից զատ, նրանց դեմ լրացուցիչ սկսվել են քննչական գործողություններ:
Այստեղ նաև նշում ենք, որ Վրաստանի ազգային բանկի կարգավորող շրջանակը սահմանում է շուկա մուտք գործելու և գործառնություններ իրականացնելու խիստ պահանջներ և կարևոր ֆիլտր է հանդիսանում ապօրինի գործունեության հետ կապված սուբյեկտների համար:
Բացի այդ, Ազգային բանկի կողմից մշակված վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների կարգավորող շրջանակը համապատասխանում է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (FATF) ստանդարտներին և միջազգային լավագույն փորձին, ինչը հաստատում է Եվրոպայի խորհրդի փորձագետների կոմիտեի (Moneyval) 2024 թվականի գնահատականը: Գնահատման համաձայն՝ 15-րդ հանձնարարականի վերաբերյալ (որը նախատեսում է նոր տեխնոլոգիաների Ներդրման պահանջներին համապատասխանությունը և վիրտուալ ակտիվների ծառայություն մատուցողների (VASP) գործունեության կարգավորումը) Վրաստանի վարկանիշը կազմում է «էապես համապատասխանող» (largely compliant): Նշված հանձնարարականի վերաբերյալ նմանատիպ գնահատական ունեն, օրինակ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան», – նշված է Ազգային բանկի հայտարարության մեջ:
Ի գիտություն՝ Եվրամիությունը ընդունել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որում նշված է, որ «Եվրոմիությունը պատժամիջոցներ է սահմանել ղրղզական մեկ բանկի նկատմամբ, որը կապված է Ռուսաստանի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի հետ, ինչպես նաև երեք այլ օտարերկրյա բանկերի նկատմամբ, որոնք մասնակցում էին պատժամիջոցների շրջանցմանը: Եվրոմիությունը նաև ընդլայնում է գործարքների արգելքը կրիպտոարժույթի հետ կապված 14 հարթակների նկատմամբ, որոնք հիմնադրված են Վրաստանում, Պանամայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մարշալյան Կղզիներում, Ղրղզստանում և Բելառուսում»: