Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից, փախստականների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը, շտապ օգնության մեքենաների փոխանցման հետ կապված միջոցառման պատճառով, այսօր ժամը 12:00-ից մինչև 15:00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Ազատության հրապարակում:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Բարաթաշվիլիի փողոցից մինչև Ռուսթավելիի պողոտա հնարավոր կլինի տեղաշարժվել Թաբուկաշվիլիի փողոցով:
Սահմանափակվելու է տեղաշարժը Գորգասալիի փողոցից դեպի Կոտե Աբխազիի փողոց:
Լադո Ասաթիանիի փողոցից Դադիանիի փողոցով տրանսպորտը չի ընկնի ազատության հրապարակ և երթևեկությունը հնարավոր է միայն Թումանյանի փողոցի ուղղությամբ:
Ֆիլհարմոնիայից դեպի Բարաթաշվիլի փողոց հնարավոր կլինի տեղաշարժվել՝ Միխեիլ Ջավախիշվիլիի փողոցով և Քուռ գետի աջափնյակով:
Ժամանակավորապես փոխվելու են նաև հասարակական տրանսպորտի ուղիները: Բարաթաշվիլիի փողոցից դեպի ֆիլհարմոնիա շարժվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կանցնեն Պուշկինի փողոցով, այնուհետև կիջնեն Քուռ գետի աջափնյակ և կերթևեկեն Միխեիլ Ջավախիշվիլիի և Կոստավայի փողոցներով:
Կոտե Աբխազիի փողոցով երթևեկող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Բարաթաշվիլի փողոց կհասնեն Եվրոպական հրապարակի և Քուռ գետի ձախափնյակի միջոցով: