Այսպես կոչված Զանգերի կենտրոնների գործով ձերբակալված բոլոր յոթ անձանց որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկություն
Այսպես կոչված Զանգերի կենտրոնների գործով ձերբակալված բոլոր յոթ անձանց որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկություն

Թբիլիսիի քաղաքային դատարանը, այսպես կոչված Զանգերի կենտրոնների գործով ձերբակալված բոլոր յոթ անձանց որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն։

Որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Իաշվիլին։

Նշված որոշմամբ դատավորը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Դատախազի խոսքով՝ առկա էր թաքնվելու և հանցագործությունը կրկնելու վտանգ։

Ինչ վերաբերում է ամբաստանյալների դիրքորոշմանը, նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Պաշտպանական կողմը որպես խափանման միջոց միջնորդեց գրավը։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից խարդախության և փողերի լվացման համար, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով։

Դատախազության տարածած տեղեկատվության համաձայն՝ կազմակերպված խմբի անդամների գործունեությունը ներառել է Վրաստանում ընկերությունների հիմնումը եւ, այսպես կոչված խարդախ զանգերի կենտրոնների կազմակերպում:

«Զանգերի կենտրոնների պատշաճ գործունեության համար խմբի անդամները ստեղծել են տարբեր ֆիրմային անվանումներով էլեկտրոնային առևտրի հարթակներ՝ օգտվելով կայքերից՝ վստահելի ներդրումային ընկերությունների տպավորություն թողնելով և տուժածներին առաջարկել տարբեր տեսակի շահավետ ֆինանսական գործարքներ։ Ավելի ուշ հափշտակվել և լվացվել է տուժողներին պատկանող խոշոր չափի գումար։

Այս կերպ կազմակերպված հանցավոր խմբի անդամները խաբեությամբ տիրացել են Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացիներին պատկանող մի քանի միլիոն շվեյցարական ֆրանկին։ Իսկ ավելի ուշ խարդախությամբ ձեռք բերված դրամական միջոցներին օրինական դեմք տալու համար նշված միջոցները տեղադրել են բանկային հաշիվներում իրենց հսկողության տակ և ներառել տնտեսական շրջանառության մեջ, այդ թվում՝ անշարժ գույքի գնման միջոցով։

Քննությամբ առգրավվել է ամբաստանյալներին պատկանող մինչև 5 մլն լարի անշարժ և շարժական գույքը, ինչի պատճառով նրանց հնարավորություն չի տրվել հետագայում տնօրինել և թաքցնել»,- ասել են Գլխավոր դատախազությունից։