Այսպես կոչված պայմանավորված խաղերի գործով ձերբակալվածներին երաշխավոր են կանգնում մարզական ոլորտի ներկայացուցիչները

14:37, 08.02.2018

Այսպես կոչված պայմանավորված խաղերի գործով ձերբակալված «Սոխումի» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչներին, երաշխավոր են կանգնում մարզական ոլորտի ներկայացուցիչները:

Փաստաբանները այսօր պահանջելու են ձերբակալվածների համար փոխել խափանման միջոցը: Ձերբակալվածներ՝ Վաժա Կվարացխելիային, Թեմուր Դաթիկաշվիլիին և Զազա Մաչալաձեին երաշխավոր են կանգնում, Կախաբեր Շենգելիան, Վլադիմիր Բոիսան, Ջամլետ Խուխաշվիլին, Ամբրոսի Օրմոցաձեն և հրեաների միության նախագահ Էզրա Պալակաշվիլին:

Այն դեպքում եթե դատավոր Մակա Գվելեսիանին չի բավարարի այս պահանջը, ապա փաստաբանները հանդես կգան 5 հազար լարի գրավի դիմաց ազատելու նախաձեռնությամբ:

«Ձերբակալված Կվարացխելիան Աբխազիայի հերոս է, Դաթիկաշվիլին շատ բան է արել սպորտի համար: Շատ վատ և ամոթալի հանցանք է գրանցվել, սակայն ամեն ինչ էլ պատահում է և մարդկանց պետք է տանք սխալները ուղղելու հնարավորություն»,-ասել է Խուխաշվիլին:

Նմանատիպ