Այսպես կոչված Հարավային Օսիան բռնազավթված Ծնելիսի գյուղում ծրագրում է տեղադրել պահակակետ
Այսպես կոչված Հարավային Օսիան բռնազավթված Ծնելիսի գյուղում ծրագրում է տեղադրել պահակակետ

Բռնազավթված Ցխինվալի դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովը հայտարարում է, որ Ծնելիսի գյուղում բնակչությանը պաշտպանելու նպատակով այսպես կոչված Հարավային Օսիան կառուցելու է պահակակետ:

Նրա խոսքով, նշված հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Բիբիլովի հայտարարությամբ, իրենց դիրքորոշումն անփոփոխ է, վրացական կողմը պետք է վերացնի պահակակետը:

«Տեխնիկական հանդիպումն ավարտվեց: Ընդհանուր հայտարարի չենք եկել: Բանակցությունները շարունակվելու են: Պետական անվտանգության կոմիտեին կարգադրել ենք, որ այս գյուղում տեղադրի պահակակետ, որ բնակչությունը իրեն ապահով զգա»,-հայտարարել է Անատոլի Բիբիլովը:

Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում, Չորչանա գյուղի մոտ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ: