Այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» այսօր քննարկելու են խորհրդարանի բյուրոի նիստին
Այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» այսօր քննարկելու են խորհրդարանի բյուրոի նիստին

«Վրացական երազանք» խմբակցության կողմից պատրաստված օրենսդրական փոփոխությունները, այսպես կոչված «Գիրգվլիանիի ուղղումները» այսօր քննարկելու են խորհրդարանի բյուրոի նիստին:

Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկում, ինչպես պետական-քաղաքական պաշտոնյաների կողմից անօրեն հրամանների արձակման կամ կարգադրություններ տալու,այնպես էլ  իրավասությունների չարաշահման և հանցանքը թաքցնելու համար:

Փոփոխություններով կոնկրետացվում է, որ պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման տալը՝ մեծ քանակությամբ սեփականություն կորզելու, կամ մեծ քանակությամբ այլ անձի սեփականությունը վնասելու, կամ ոչնչացնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարով:

Եթե վերոնշյալ գործողությունների արդյունքում, սեփականությանը հասցվել է մեծ վնաս, կամ ընդհանրապես ոչնչացվել է ապա այդ հանցանքի համար պատիժը սահմանվում է՝ 7-ից 9 տարի:

Նախագծում ասված է, որ պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման կամ կարգադրություն տալը, անձնական կյանքի տվյալները իմանալու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ 7-ից 10 տարով:

Բացի այդ, պետական-քաղաքական պաշտոնյաի կողմից անօրեն հրաման կամ կարգադրություն տալը, ազատության անօրեն սահմանափակման, պատանդ վերցնելու կամ կողոպտման արդյունքում մեծ քանակությամբ գումար հափշտակելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ՝ 11-ից 14 տարով: