Այսպես կոչված դեղին երթուղայիններում օդորակիչների հիմնախնդիրը պետք է կարգավորված լինի, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան երթևեկել հարմարավետ. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, իր տեղակալներ Մայա Բիթաձեին և տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեին պարտադրել է բանակցություններ վարել, այսպես կոչված դեղին երթուղայինների սեփականատեր ընկերության հետ, տրանսպորտում օդորակիչներ միացնելու հարցով:
Ինչպես Թբիլիսիի կառավարության նիստին հայտարարել է քաղաքապետը, մոտեցել է ամառվա սեզոնը և մարդիկ պետք է երթևեկեն հարմարավետ:
«Ամառվա սեզոնի գալու կապակցությամբ, ցանկանում եմ պարտադրել քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեին, ինչպես նաև տրանսպորտային ընկերության ղեկավարին, սկսեն բանակցությունները, այսպես կոչված դեղին երթուղայինների սեփականատեր ընկերության հետ, որ ամռան ամիսներին կարգավորված լինի տրանսպորտում օդորակիչների հիմնախնդիրը և քաղաքապետարանը այլևս հավելյալ մատնանշումներ չանի, որ մարդիկ պետք է լինեն հարմարավետ միջավայրում և հնարավորություն ունենան երթևեկել հարմար:
Այդ պատճառով պարտադրում եմ ձեզ, որ այսօրվանից սկսեք բանակցությունները ընկերության հետ, որ այս հիմնախնդիրը չդառնա զրույցի առարկա և այս հարցի վրա այլևս ուշադրություն չդարձնենք»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan