Այսօրվանից, Վրաստանում եղանակը կվատթարանա, ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Այսօրվանից, Վրաստանում եղանակը կվատթարանա, ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Այսօրվանից, Վրաստանում եղանակը կվատթարանա: Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր Վրաստանի տարածքում սպասվում է անձրև, լեռնային գոտում՝ ձյուն, որոշ տեղերում մառախուղ և ձնաբուք, քամի:

Նրանց տեղեկությամբ, ծովում հնարավոր է ամպրոպ, կարկուտ և 4-5 բալ փոթորիկ, փետրվարի 8-10-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, տեղումներ, հիմնականում ձյան տեսքով:

Ավտոճանապարհների առանձին հատվածներում առատ ձյան պատճառով կդիտվի տեսանելիության վատթարացում, ձնաբքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը: