Այսօրվանից Թբիլիսիի ոստիկանությունը հագեցած է լինելու ուսին դնելու համար նախատեսված տեսախցիկով, որի տեսագրությունը ներբեռնվելու է կենտրոնական սերվերում
Այսօրվանից Թբիլիսիի ոստիկանությունը հագեցած է լինելու ուսին դնելու համար նախատեսված տեսախցիկով, որի տեսագրությունը ներբեռնվելու է կենտրոնական սերվերում

Այսօրվանից Թբիլիսիի ոստիկանությունը հագեցած է լինելու նոր ուսին դնելու համար նախատեսված տեսախցիկով, որի տեսագրությունը զուգահեռաբար ներբեռնվելու է կենտրոնական սերվերում,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ պարեկային ոստիկանության սպասարկման կենտրոնի բացմանը:

Նրա խոսքով, սա բացարձակապես բացառում է բոլոր հարցերը, որոնք նախկինում շահարկման առարկա էր:

«Այսօրվանից Թբիլիսիի ոստիկանությունը հագեցած է լինելու ուսին դնելու համար նախատեսված տեսախցիկով, որն ավելի լայն և հզոր տեխնիկական հնարավորություններ ունի, որը նշանակում է, որ 12-ժամյա ռեժիմում կարող է անդադար տեսագրել, որը զուգահեռաբար ներբեռնվելու է կենտրոնական սերվերում: Սա բացարձակապես բացառում է բոլոր հարցերը, որոնք նախկինում շահարկման առարկա էր»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը այսօրվա կապակցությամբ շնորհավորել է ոստիկաններին: