Այսօրվանից Կոտե Աբխազի փողոցի և նրա հարակից տարածքներում գործի է դրվել տարածքային-ժամային կայանման համակարգը
Այսօրվանից Կոտե Աբխազի փողոցի և նրա հարակից տարածքներում գործի է դրվել տարածքային-ժամային կայանման համակարգը:
Պիլոտային նախագծի մեկնարկի կապակցությամբ, մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն այցելել է Կոտե Աբխազի փողոցում գտնվող լրատվական կրպակ և ստացել կայանման հետ կապված կոնսուլտացիա:
Նախագիծը իրականացնում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը, որի աշխատակիցները աշխատելու են կայանման տարածքում և քաղաքացիներին օգնելու են տարբեր հարցերով: Բացի այդ, վճարում կարելի է կատարել հատուկ կցման օգնությամբ, որը կարելի է բեռնել ցանկացած սմարթֆոնում:
Կայանման տարածքները բաժանված են A B և C անվանակարգերի, այս պահին Կոտե Աբխազի փողոցում գործում է A կարգի կայանատեղին, որտեղ մինչև 15 րոպե կայանումը անվճար է, իսկ հաջորդ մեկ ժամի գինը մեկ լարի է:
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, տարածքային-ժամային կայանման համակարգը փուլ առ փուլ տարածվելու է այլ փողոցներով: