Այսօրվա դրությամբ, 820 ուսումնական հաստատություն իրավունք է ստացել ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ին
Աշխատանքային պայմանների տեսչության դեպարտամենտի պետ, Բեքա Փերաձեի հայտարարությամբ, մինչ ուսումնական գործընթացի մեկնարկը բոլոր դպրոցները պետք է ստուգվեն աշխատանքի տեսչության կողմից և այդ գործընթացն այժմ ընթանում է:
Ըստ Փերաձեի, տուգանքների մասին խոսելը դեռ վաղ է, և այս փուլի համար աշխատում են թույլտվություն տալու վրա:
Միևնույն ժամանակ, Փերաձեն ասում է, որ ուսումնական գործընթացի վերսկսումից հետո դպրոցները կանցնեն ստուգումներ, արդյո՞ք նրանք հետևում են հանձնարարականներին:
«Աշխատանքի տեսչության կողմից տրված դրական եզրակացության հիման վրա գործում են ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլև շատ բիզնես սուբյեկտներ: Մենք այժմ ստուգում ենք դպրոցները, իսկ տուգանքների մասին խոսելը դեռ վաղ է, մենք կենտրոնացված ենք թույլտվություն տալու վրա:
Ինչ վերաբերում է ծրագրավորված ստուգումներին, ապա դա կլինի ուսումնական գործընթացի վերսկսելուց հետո, որպեսզի ստուգենք, կատարվում են թե ոչ սահմանված հանձնարարականները:
Առավոտյան ստուգեցինք, և 820 ուսումնական հաստատություն սեպտեմբերի 15-ից ուսումնական գործընթացը վերսկսելու լիազորություն ստացավ: Մինչև սեպտեմբերի 15-ը ստուգվելու են բոլոր ուսումնական հաստատությունները: Այն հաստատությունները, որոնք չեն անցել տեսչություն և առաջին փուլում դրական եզրակացություն չեն ստացել, կարող են գրանցվել առողջապահության նախարարության կայքում և նրանք կրկին կստուգվեն»,- ասել է Բեքա Փերաձեն: