Այսօր ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները
Այսօր ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում՝ ապրիլի 15-ի 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի բոլոր տիպի երթևեկությունը կարգելվի 10 օրով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, դա նշանակում է, որ կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի խոշոր քաղաքներում նվազեցվի շարժականության չափաբաժինը:

«Մենք այս քայլով փորձում ենք, խոշոր քաղաքներում նվազեցնել շարժականության մակարդակը»,- նշել է Գախարիան:

Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիմում է նախագահին, առաջիկա օրերի ընթացքում դիմել խորհրդարանին՝ երկրի մասշտաբով արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: