Այսօր Վրաստան կայցելի Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի շրջանակներում Եվրախորհրդի նախագահը հանդիպումներ կունենա, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Շարլ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Եվրոպայի խորհրդի նախագահը կմեկնի բռնազավթված գծի մոտ, որպեսզի տեղում ծանոթանա առկա իրավիճակին:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ Շարլ Միշելի այցը, Եվրամիության կողմից Վրաստանին, որպես տարածաշրջանում Եվրամիության կարևոր գործընկերոջը աջակցության արտահայտությունն է:
«Շառլ Միշելի Վրաստան կատարելիք այցի առանձնահատուկ նշանակությունը բխում է այն փաստից, որ տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնի ներքո դա կլինի ևս մեկ հաստատում, որ Եվրամիությունը Վրաստանի կողքին է, որպես տարածաշրջանում իր ամենակարևոր գործընկերը», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելը Վրաստան կայցելի այսօր, իսկ պաշտոնական հանդիպումները նա կանցկացնի վաղը: Եվրոպացի բարձրպաշտոնյան Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: Վրաստանից բացի, Շարլ Միշելը կայցելի նաև Մոլդովա և Ուկրաինա: