Այսօր ծրագրում եմ հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանելու եմ բոլոր հրատապ հարցերին. Մամուկա Բախտաձե
Վերջին օրերին զարգացած իրադարձությունների ֆոնին, կառավարության ծրագրի մասին զրուցելը կլիներ անիմաստ, ելնելով հասարակության հետաքրքրություններից,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն գրել է ֆեյսբուքի էջում:
Վարչապետի խոսքով, նա պատրաստ է ցանկացած պահին հանդես գալ օրենսդրական մարմնի առջև և ներկայացնել կառավարության ծրագրերը:
Դրա հետ մեկտեղ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ այսօր երեկոյան հանդիպելու է մամուլի ներկայացուցիչներին:
Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն խորհրդարանում պետք է ելույթ ունենար այսօր, սակայն ելույթը հետաձգվել է: