Այսօր սկսվել է հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման վերջնական փուլը

11:36, 20.07.2026

Այսօր սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա համար հանրային դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման վերջնական փուլը։

Համաձայն ՀԻԻԱ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, վերջնական փուլում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը հնարավորություն ունի մինչև հուլիսի 31-ը գրանցել երեխային ցանկալի հանրային դպրոցի մնացած ազատ տեղերում կամ նախորդ փուլերի ավարտից հետո ազատված տեղերում։

Գրանցման նպատակով ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է դիմի ցանկալի հանրային դպրոց և ներկայացնի անձը հաստատող փաստաթղթի և երեխայի ծննդյան վկայականի պատճենները։

Համապատասխան դպրոցը կապահովի աշակերտի գրանցումը՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

Հանրային դպրոցներում ազատ տեղերի, հերթափոխերի և սեկտորների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առցանց պորտալում՝ skolebi.emis.ge։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը խրախուսում է ծնողներին և օրինական ներկայացուցիչներին հաշվի առնել գրանցման ժամկետները և դիմել ցանկալի հանրակրթական դպրոց հուլիսի 20-31-ը ընկած ժամանակահատվածում։

Գրանցման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի թեժ գծից՝ (+995 32) 2 200 220 կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։

Նմանատիպ