Այսօր Պենտագոնը հայտարարելու է Ուկրաինային 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մասին
Այսօր Պենտագոնը հայտարարելու է Ուկրաինային 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մասին։ Այս մասին տեղեկություն է տարածում «Washington Post»-ը՝ հիմնվելով պաշտոնյայի վրա։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, օգնության փաթեթը ներառում է լրացուցիչ արկեր HIMARS համակարգերի համար, ինչպես նաև զինվորականների համար նախատեսված տարբեր սարքավորումներ։
Ինչպես հայտնի է, այսօր Գերմանիայում նախատեսվում է Ռամշտեյն ձևաչափի անվան տակ ստեղծված կոնտակտային խմբի հանդիպում, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի և աշխարհի այլ երկրների պաշտպանության նախարարները։
Բացի այդ, ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Պենտագոնը մանրամասն վերլուծություն է պատրաստում: