Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, այսօր օրվա երկրորդ կեսից մինչև հունվարի 20-ը, Վրաստանի տարածքում Սև ծովի հյուսիս-արևմտյան մասից եկող սառը օդային մասաների տարածման պատճառով, սպասվում են անձրևներ:
Օդերևույթաբանների կանխատեսումներով, լեռնային և բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն և ձնաբուք:
Օդերևույթաբանները նշում են, որ ծովում սպասում են 4-6 բալ փոթորիկ:
Նշվում է նաև, որ հզոր տեղումները հնարավոր է զգալիորեն ավելացնեն փոքր գետերի մակարդակը, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է ակտիվանան և առաջանան սողանքներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan