Այսօր, նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով Վրաստան կայցելի Արարատ Միրզոյանը
Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան: Այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Կքննարկվեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություններ կանեն մամուլի համար։
Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին։