Այսօր մենք ստեղծել ենք պատմություն, առաջին դեպքն է, երբ Իսրաելի էկոնոմիկայի նախարարը այցով գտնվում է Վրաստանում. Էլի Կոեն
Այսօր, մենք հիմք են դրել պատմությանը, քանզի սա առաջին դեպքն է, երբ Իսրաելի էկոնոմիկայի նախարարը այցով գտնվում է Վրաստանում և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ,-այս մասին Վրաստանում այցով գտնվող Իսրաելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար, Էլի Կոենը հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Դմիտրի Քումսիշվիլիի հետ հանդիպումից հետո:
Էլի Կոենը Վրաստանում է գտնվում Դմիտրի Քումսիշվիլիի հրավերով:
Իսրաելի էկոնոմիկայի նախարարի խոսքերով, նա ուրախ է, որ այս տարի Քումսիշվիլիին հանդիպում է արդեն երկրորդ անգամ:
Իսրաելցի նախարարը ընդգծել է նաև Վրաստանի և Իսրաելի միջև սերտ բարեկամությունը, երկու երկրների հնագույն պատմությունը և ժառանգությունը:
Իր հերթին, առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին շնորհակալություն է հայտնել Իսրաելի էկոնոմիկայի նախարար Էլի Կոենին, երկկողմ առևտրական և տնտեսական հարաբերությունների հետագա հզորացման ուղղությամբ արված քայլերի համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan