Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացվի՝ Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հաստատված ծրագիրը քննարկելու համար
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացվի՝ Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հաստատված ծրագիրը քննարկելու համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հաստատված ծրագիրը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծրագիրը անվանել է «վտանգավոր սրացում»։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան համատեղ հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով ծրագիրը՝ նշելով, որ այն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Նրանք նշել են, որ երկու պետությունների լուծումը մնում է իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը։

Ձեր տեղեկության համար, Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է վարչապետի հինգ կետից բաղկացած նախաձեռնությունը՝ պատերազմը դադարեցնելու համար, որը ներառում է Համասի զինաթափումը, պատանդների վերադարձը, Գազայի հատվածի ապառազմականացումը և դրա նկատմամբ Իսրայելի անվտանգության ուժերի վերահսկողության ընդլայնումը, ինչպես նաև այլընտրանքային քաղաքացիական վարչակազմի ստեղծումը։