Այսօր, կորոնավիրուսից մահացած 37 պացիենտից երկուսը բուժում էր ստանում Սաչխերեի բժշկական կենտրոնում

Այսօր, կորոնավիրուսից մահացած 37 պացիենտից երկուսը բուժում էր ստանում Սաչխերեի բժշկական կենտրոնում:

Սաչխերեի բժշկական կենտրոնի ղեկավար Միխեիլ Քամուշաձեի հայտարարությամբ, երկու պացիենտ ուներ քրոնիկ հիվանդություններ և նրանք գտնվում էին վերակենդանացման բաժնում:

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կլինիկայում բուժումը  շարունակում է 180 կորոնավարակակիր:

Վերջին երեք ամսում բժշկական հաստատությունն սպասարկել է 700 պացիենտի:

Վերջին 24 ժամում Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 931 նոր դեպք: