Ես կցանկանայի ասել, որ այսօր մենք շատ կարևոր որոշում ենք կայացրել այն մարդկանց, անհատ ձեռներեցների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, քանի որ նրանց եկամուտը և նրանց համար աշխատատեղերի պահպանումը մեծապես կախված էր ամանորից առաջ առևտրի որոշ հնարավորություններ ընձեռելուց,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար, Նաթիա Թուրնավան:
Ըստ նրա, տնտեսական թիմն ու անձամբ ինքը ունեցել են մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ առևտրի օբյեկտների հետ, և սահմանափակումների մեծ մասը մշակվել և առաջարկվել է հենց առևտրի ոլորտի կողմից:
«Սրանք պարզապես մեր կողմից սահմանված սահմանափակումները չեն, սրանք առևտրի օբյեկտների առաջարկներն են, որոնք նրանք մշակել և ներկայացրել են մեզ հետ հանդիպման ժամանակ: Առևտրի կենտրոնները պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը: Սա վերաբերում է աշխատանքային ժամերին, հերթերի կառավարման համակարգին: Բացի այդ, դա շատ կարևոր որոշում է և պարզվում է, որ առևտրի ոլորտն ինքն է առաջարկել զեղչերը տարածել հիմնականում առցանց վաճառքների վրա, այդպիսով խրախուսելով հեռավար առևտուրը և հիմնականում օրվա առաջին կեսին, առավոտյան, ինչը կվերաբաշխի հաճախորդների զանգվածը ըստ ժամերի և կստեղծի ավելի քիչ շարժունակություն»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: