Այսօր կանցկացվի Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Այսօր կանցկացվի տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Նիստը ժամը 12:00-ին կբացի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Առաջին նիստի ընթացակարգերը սահմանված են կանոնակարգով: Ըստ ընթացակարգի, այն բանից հետո, երբ նիստը կբացի նախագահը, նա խոսքը կտա խորհրդարանի ավագ անդամին, որը կնախագահի նիստը նախքան օրենսդիր մարմնի նախագահի ընտրությունը:
10-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստին իրավասու է սկսել աշխատանքը, եթե դրան ներկա է նորընտիր խորհրդարանի լիարժեք կազմի մեծամասնությունը:
10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան խորհրդարանին կծանոթացնի ընտրությունների արդյունքները:
Խորհրդարանի անդամների գրանցումն իրականացնում է խորհրդարանի ապարատը՝ ԿԸՀ-ի կողմից տրված ժամանակավոր վկայականների հիման վրա: Խորհրդարանը լիարժեք իրավասություն է ստանում պատգամավորների լիարժեք կազմի երկու երրորդի իրավասությունը ճանաչելու պահից: Դրանից հետո խորհրդարանի անդամները երկրի նկատմամբ հավատարմության երդում են տալիս: Երդման տեքստն ընթերցում է ԿԸՀ-ի նախագահը:
Ըստ ընթացակարգի, օրենսդիր մարմինը նախ ընտրում է խորհրդարանի նախագահին, նրա տեղակալներին և կոմիտեների նախագահներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ամփոփիչ արձանագրության համաձայն, տասներորդ գումարման խորհրդարանում ընդգրկված են ինը քաղաքական կուսակցություններ: Իշխանությունը խորհրդարանում կունենա 90 պատգամավոր, մինչդեռ ընդդիմության 60 տեղերը բաշխվելու են հետևյալ կերպ. «Եվրոպական Վրաստան» – հինգ, «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է»՝ 36, «Հայրենասերների դաշինք»՝ չորս, «Լեյբորիստական կուսակցությունը» մեկ մանդատ, «Քաղաքացիներ – Ալեկո Էլիսաշվիլի»՝ երկու, «Գիորգի Վաշաձե – ռազմավարությունը՝ շինարար» – չորս, «Գիրչի» – չորս, «Լելո»՝ չորս:
Ընդդիմությունը մինչ այժմ բոյկոտի ռեժիմում է: