Այսօր հայտնի է դառնալու Մեծ Բրիտանիայի «Պահպանողական կուսակցության» նոր առաջնորդի և համապատասխանաբար, երկրի վարչապետի ինքնությունը: «Պահպանողական կուսակցության» անդամները պետք է ընտրություն կատարեին երկու թեկնածուի միջև – արտաքին գործերի նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի և արտաքին գործերի գործող նախարար Ջերեմի Հանտի:
Վերլուծաբանները «Պահպանողական կուսակցության» առաջնորդի ընտրություններում հաղթանակ են կանխատեսում Բորիս Ջոնսոնին:
Հունիսին Բրիտանիայի «Պահպանողական կուսակցության» առաջնորդին ընտրելու համար առաջին քվեարկությանն ամենաշատ ձայն էր ստացել Բորիս Ջոնսոնը: