Այսօր հայտարարվելու է «Վրաստանի աստղի» հաղթողը, համապատասխանաբար եվրատեսիլին Վրաստանի ներկայացուցիչը և մրցութային երգը

Այսօր, մարտի 3-ին, ժամը 22:00-ին, տեղի է ունենալու «Վրաստանի աստղ» նախագծի եզրափակիչ համերգը: Հենց այսօր պարզվելու, թե ով է Վրաստանը ներկայացնելու եվրատեսիլին:

Հեռուստադիտողները «Վրաստանի աստղի» հաղթողին պետք է անվանեն չորս մրցակցից: Մրցույթի եզրափակիչում երգելու են՝ Օթո Նեմսաձեն, Գիորգի Նակաշիձեն, Լիզա Կալանդաձեն և Գիորգի Փրուիձեն:

«Վրաստանի աստղի» եզրափակիչ անցած մրցակիցները երգերը անձամբ են ընտրել: Երգերը վրաց երաժիշտները գրել են հատուկ եվրատեսիլի համար:

Սոցիալական ցանցով քվեարկություն կարող եք անել հետևյալ կերպ.

Համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով պետք է մուտք գործեք «Ֆեյսբուկ», գտնեք «Վրաստանի աստղ» նախագծի պաշտոնական էջը, պետք է բացեք մեսենջերը և մրցակիցների ցուցակում նշեք ձեր սիրված մրցակցի անուն ազգանունը, որից հետո սեղմեք «քվեարկություն» կոճակին:

Ձեր ընտրյալին կարող եք զանգահարել շնորհված հեռախոսահամարին կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություն ՝ «Ջեոսելի» և «Մագթիի» բաժանորդները անսահմանափակ: Զանգի արժեքը 50 թեթրի է:

«Վրաստանի աստղ» նախագծի հաղթողին հայտարարելու համար «ֆեյսբուքի» մեսենջերով ստացված ձայների մասին լրատվությունը ձեռնհաս կլինի 1tv.ge կայքում, առաջին ալիքի և «Վրաստանի աստղ» նախագծի ֆեյսբուք էջին: