Այսօր գործնականում պայմանավորվել ենք բոլոր հարցերի շուրջ, որոնք ընդդիմության հետ հմաձայնեցված էր չորրորդ փուլում. Լևան Իոսելիանի

18:11, 29.01.2021

Այսօր մենք գործնականում համաձայնության ենք եկել գրեթե բոլոր հարցերի շուրջ, որոնք ընդդիմությունը բարձրացրել և համաձայնեցրել է չորրորդ փուլում, ես նկատի ունեմ ընտրական բարեփոխումները,- այս մասին «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանին:

Նրա խոսքով, այս համաձայնագրից ոչ մի կետ չի խախտվել:

«Մենք պայքարեցինք մինչև վերջ, որպեսզի այստեղ արտացոլվեն բոլոր մանրամասները, որոնք այն ժամանակ համաձայնեցվել էին ընդդիմության և «Վրացական երազանքի» հետ: Իհարկե, այս ամենը ժամանակ ու ջանք էր պահանջում, բայց ես շատ ուրախ եմ, որ մենք դրան հասանք»,- հայտարարել է Լևան Իոսելիանին:

Միևնույն ժամանակ, Ալեկո Էլիսաշվիլին խորհրդարանում «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Վրացական երազանքի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և նա խորհրդարան կմտնի Լևան Իոսելիանիի հետ միասին:

Նմանատիպ