Այսօր Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկելու է կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ
Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկում է կառավարությանն անվստահություն հայտնելու համար՝ «Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցության և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատի» նախաձեռնությամբ։
Քվեարկությունը նշանակված է ժամը 19:00-ին։ Անվստահության քվեի համար անհրաժեշտ է 289 ձայն, որի դեպքում Միշել Բարնիեի կառավարությունը պետք է հրաժարական տա։ Ձախ կոալիցիան և ծայրահեղ աջ «Ազգային ճակատը» ասում են, որ դեմ են քվեարկելու կառավարությանը, և այս երկու ընդդիմադիր կուսակցությունները մեծամասնություն են կազմում խորհրդարանում:
Եթե խորհրդարանը պաշտոնանկ անի Բարնիեին, դա կլինի 1962 թվականից ի վեր առաջին դեպքը, երբ խորհրդարանը անվստահություն կհայտնի կառավարությանը։