Այսօր Ֆեյսբուքը ամբողջ աշխարհի մասշտաբով աշխատում էր խափանումհերով

15:14, 19.07.2026

Սոցիալական ցանցի օգտատերերը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում, խնդիրներ են ունեցել Ֆեյսբուքն օգտագործելիս։

«Ձեր հաշիվը ներկայումս անհասանելի է կայքի տեխնիկական խնդրի պատճառով։ Մենք ակնկալում ենք, որ խնդիրը շուտով կլուծվի։ Խնդրում ենք կրկին փորձել մի քանի րոպեից», – այսպիսին էր հաղորդագրությունը, որը օգտատերերը ստացել էին համակարգչից Ֆեյսբուք մուտք գործելիս։

Ըստ Downdetector հարթակի, որը հետևում է առցանց ծառայությունների խափանումներին, օգտատերերի կողմից հաղորդված խնդիրների 61%-ը կապված էր կայքին մուտք գործելու հետ։

Instagram-ի օգտատերերը նույնպես հայտնել են խափանման մասին։

Մետան դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Նմանատիպ