Այսօր ես կանգնել եմ մեզ աջակցող երկրի և նրա ժողովրդի կողքին. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարևորել է Լիտվայի անկախության 100 ամյա հոբելյանի առթիվ համաժողովին մասնակցությունը և հայտարարել, որ վրաց ժողովրդի անունից այսօր կիսել է Լիտվայի անկախության օրվա կապակցությամբ լիտվացիների ուրախությունը:
«Վիլնյուսում գտնվելը ինձ համար հնարավորություն էր, որ կանգնեի մեզ համար շատ մտերիմ լիտվացի ժողովրդի, ինչպես նաև իմ ընկերոջ և Վրաստանին աջակցող նախագահ Դալյա Գրիբաուսկատեի կողքին, այն ժամանակ, երբ նրանք տոնում են իրենց երկրի անկախության 100 ամյակը:
Ինչպես նաև շատ կարևոր հնարավորություն էր, հաստատել նոր կապեր այն երկրի հետ, որի հետ մեզ հարկավոր է էլ ավելի շատ ինտեգրում:
Նման համաժողովներ հնարավորություն են տալիս նաև հանդիպել հին ընկերներին, օրինակ Դոնալդ Տուսկին, Շտայնմայերին, Յունկերին, Դուդային, մեր երկրի աջակցող Լեհաստանի նախագահին, Լատվիայի, Էստոնիայի նախագահներին և զրուցել այնպիսի թեմաների շուրջ, որի շնորհիվ մեր ապագա համագործակցությունը գնալով խորանալու է»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan