Այսօր դատական նիստին իրականում ներկա էր ՈՒկրաինայի կառավարությունը. Միխեիլ Սաակաշվիլի
«Ոչ մեկի վրա բարկացած չեմ, սակայն ցանկանում եմ ասել, որ վերջնական արդյունքում հաղթել են ուկրաինացիները»,- այս հայտարարությունը Վրաստանի նախկին նախագահը արել է այսօրվա դատական նիստին:
Նրա խոսքերով այն մարդկանց քանակը, ովքեր այսօր կանգնած են փողոցում գնալով աճելու է:
Բացի այդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այսօրվա դատական նիստին ներկա էր իրականում ՈՒկրաինայի կառավարությունը:
«Այստեղ կաին մարդիկ, ովքեր երաշխիք են կանգնում իմ համար, չեմ ցանկանում նշել անունները, սակայն 80 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ այստեղ դահլիճում նստած է երկրի ապագա նախագահը, ես միայն Յուլիային նկատի չունեմ, չնայած, որ նրան շատ եմ սիրում»,- ասել է Սաակաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan