Այսօր Բաթումիի Տենդի կենտրոնում հետազոտած 22 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս
Այսօր Բաթումիի Տենդի կենտրոնում հետազոտած 22 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս: Բոլոր պատասխանները բացասական են: Վաղն առավոտյան պարզ կլինի թիրախային հետազոտությունների արդյունքները:
Աջարիան շարունակում է պահպանել «կանաչ գոտու» կարգավիճակը: Ապրիլի 30-ից ի վեր այստեղ չի հաստատվել վարակման դեպք: Այնուամենայնիվ, ռիսկի խմբերին պատկանող և շնչառության ախտանիշներ ունեցող անձինք թեստավորվում են:
Աջարիայի Առողջապահության նախարրաության տեղեկությամբ, շրջանում թեստավորվել է ավելի քան 14 000 մարդ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան