Այսօր բացվելու է Գլդանիի նորացված այգին
Այսօր բացվելու է Գլդանիի նորացված այգին

Այսօր տոնական պայմաններում բացվելու է Գլդանիի նորացված այգին:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, այգու բացման առիթով 18:00-ից սկսվելու է մանկական ծրագիր, իսկ 20:00-ից՝ համերգ, որին մասնակցելու են վրացական երգարվեստի ներկայացուցիչները: Ինչպես մանկական ծրագրին ներգրավվելը, այնպես էլ՝ համերգին ներկայությունը կլինի անվճար:

Նոր վերանորոգված այգին գտնվում է Գլդանիի 6-րդ միկրոշրջանի N7 և N20 շենքերի միջև:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն երեկ գիշեր Գլդանիի այգուց ֆեյսբուք-միացման ժամանակ խոսել է տեղում իրականացված աշխատանքների մասին և քաղաքացիներին հրավիրել այգու բացման միջոցառմանը: