Այսօր բացել ենք Բաթումիի նորացված օդանավակայանը, Աջարիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին.
Այսօր բացել ենք Բաթումիի նորացված օդանավակայանը, Աջարիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին.

Այսօր մենք բացեցինք Բաթումիի վերանորոգված օդանավակայանը, ինչպես գիտեք, «Տավ» ընկերությունը իրականացրել է 17 միլիոն դոլարի ներդրում, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Բաթումին ունի վերանորոգված օդանավակայան:

«Այսօր, սկսվել են ուղիղ չվերթները Իսրայելից, դրան ավելացել են ամենօրյա չվերթները Թուրքիայից: Աջարիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին: Շատ կարևոր էր նման ներդրումը համավարակի ընթացքում, շատ կարճ ժամանակում, մոտ վեց ամիս անց, ընկերությունն ավարտեց աշխատանքները: Ես կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ընկերությանը նման կարևոր նախագծի իրականացման համար», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: