Այսօր Ավագ ուրբաթ է. Ուղղափառ եկեղեցին հիշատակում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումը և թաղումը

10:09, 10.04.2026

Այսօր Ավագ ուրբաթ է՝ Ավագ շաբաթվա ամենածանր օրը։ Ուղղափառ եկեղեցին հիշատակում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումը և թաղումը:

Տաճարներում այսօր կկատարվի Խաչից իջեցման կարգը:

Ավագ ուրբաթ օրը տաճարներում պատարագ չի մատուցվում, քանի որ, ըստ Ավետարանի, Տերը սեփական անձը զոհաբերեց մարդկանց մեղքերի քավության համար: Ժամերգության ընթացքում կատարվում են Թագավորական ժամեր, որոնց ժամանակ ընթերցվում է Ավետարանը՝ Տիրոջ չարչարանքների մասին:

Հավատացյալներն այս օրը ձվերը կարմիր են ներկում: Նաև թխում են չամիչով հաց (փասկա), քանի որ, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել հրեական Պասեքի տոնի օրերին:

Նմանատիպ