Այսօր, հոկտեմբերի 8-ին, երեկոյան ժամը 22:00-ին Առաջին ալիքի եթերում ևս մի բանավեճ կընթանա – այս անգամ դեմա առ դեմ կներկայանան նախագահական թեկնածուներ Կախա Կուկավան և Զուրաբ Ջափարիձեն:
Կախա Կուկավան հրավիրել էր Սալոմե Զուրաբիշվիլիին, Գրիգոլ Վաշաձեին, Դավիթ Բաքրաձեին, Շալվա Նաթելաշվիլիին, Զուրաբ Ջափարիձեին և Դավիթ Ուսուփաշվիլիին: Կուկավան մրցակիցներին առաջարկում էր օգտվել Առաջին ալիքի կողմից ընձեռած հնարավորությունից և կայացնել բանավեճ երկրի ընթացիկ թեմաների մասին:
Թվարկված թեկնածուներից այսօրվա բանավեճին մասնակցելու համար արձագանքել է միայն Զուրաբ Ջափարիձեն, հետևաբար բանավեճը կընթանա երկուսի միջև:
Հիշեցնում ենք,Առաջին ալիքըընտրություններին մասնակից թեկնածուներին հնարավորություն է տալիս միմյանց հրավիրել բանավեճի և համաձայնության դեպքում, պատրաստ է նրանց եթերային ժամ տրամադրել: