Այս տարի Թբիլիսոբա տոնի կապակցությամբ միջոցառումները չեն անցկացվի,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է քաղաքապետը, գոյություն ունեցող իրականությունից ելնելով, Թբիլիսոբայի կապակցությամբ միջոցառումներ չեն անցկացվի:
«Մենք որոշում ենք կայացրել Թբիլիսոբայի միջոցառումների կապակցությամբ: Թբիլիսոբան նշում էինք հոկտեմբերի առաջին շաբաթ-կիրակի օրը և գոյություն ունեցող իրականությունից ելնելով, մենք ստիպված կլինենք հետաձգել այդ միջոցառումները: Մեզ համար կարևոր է մարդկանց առողջությունը և նրա կյանքը, համապատասխանաբար միջոցառումները չեղարկվել են: Մենք աշխատում ենք մշակույթի ծառայությունների հետ, որպեսզի կազմակերպվեն համերգներ, որոնք կհեռարձակվեն լայվ-ռեժիմում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: