Այս պահին ունեմ միայն մի փաստաթուղթ, որ գոյություն ունեմ, այժմ Պորոշենկոյի դատարանը փորձում է ինձ թողել առանց այս փաստաթղթի. Սաակաշվիլի
Կիևի բողոքարկիչ դատարանը քննարկում է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ՈՒկրաինայում գտնվելու օրինականության հարցը:
Դատական նիստին խոսքով ելույթ է ունեցել անձամբ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել է, որ Պորոշենկոն փորձում է խլել իրենից այս պահին գործող նրա միակ փաստաթուղթը:
«Ես այս պահին չունեմ որևէ երկրի անձնագիր, ունեմ միայն մի փաստաթուղթ, որ գոյություն ունեմ: Այժմ Պորոշենկոյի դատարանը փորձում է ինձ թողել առանց այս փաստաթղթի: Եթե նրանք այսօր ընդունեն այդ որոշումը, ապա ես այլևս գոյություն չեմ ունենա»,-ասել է Սաակաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan