Այս պահին, Գիորգի Գախարիան հանդիպում է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին
Այս պահին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպում է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին:
Երեկ, պատրիարքարանում անցկացվել էր Սինոդի նիստ, որի ժամանակ կայացվել է մի քանի որոշում, այդ թվում՝ միտրոպոլիտ Պետրեն ազատվել է թեմի առաջնորդի և Սուրբ սինոդի անդամակցության պաշտոնից և ապաշխարհելու համար ուղարկվել վանք: Բացի այդ, արքեպիսկոպոս Իակոբին անվայելուչ պահվածքի պատճառով տրվել է զգուշացում: Ինչպես նաև՝ սարկավագ Գիորգի Մամալաձեի հարցով Վրաստանի նախագահին ներկայացնել միջնորդություն՝ համաներման առթիվ:
Բացի այդ, երեկ, Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Սուրբ սինոդի նիստից հետո զարգացած իրադարձությունների մասին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ Վրաստանի պատրիարքի, երկրի հոգևոր խորհրդարանիշի վրա այս անհավանական հարձակումը գրոհ է մեր երկրի, պետականության և եկեղեցու վրա: