Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երեք մարդ զոհվել է, հարյուրը՝ վիրավորվել

20:24, 18.09.2024

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տուժել է հարյուր մարդ։

Լիբանանի պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք մարդ է զոհվել։

Կախված պայթյունի մասշտաբներից՝ ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա։

«BBC»-ի փոխանցմամբ՝ Բեյրութի հարավային թաղամասերում քաոս է, բնակիչները միմյանց զգուշացնում են հեռու մնալ էլեկտրոնային սարքերից։

Միջազգային տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրերս Լիբանանում առնվազն երկու պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ տարածված վարկածների՝ հաղորդիչները պայթել են միաժամանակ մի քանի շրջաններում։

Նմանատիպ