Այս պահի դրությամբ, Դիղոմիի դաշտային հիվանդանոցում գտնվում է 19 հիվանդ
Այս պահի դրությամբ, Դիղոմիի դաշտային հիվանդանոցում գտնվում է 19 հիվանդ

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն ասում է, որ այս պահին իրենց մոտ գտնվում է 19 հիվանդ և հիմնականում գերակշռում է դելտա շտամը:

«Այս պահին դաշտային հիվանդանոցում է գտնվում 19 հիվանդ: Նրանց վիճակը միջին ծանրության է: Մի մասը թթվածնից է կախված, մյուս մասը կայուն է: Հիմնականում գերակշռում է դելտա շտամը:

Երեկ հիվանդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղեկցող հիվանդության պատճառով: Օրվա ընթացքում մենք պատրաստ ենք ընդունել հիվանդներին: Ընդհանուր առմամբ այս փուլում մենք պատրաստ ենք ընդունել 200 հիվանդի: Բժշկական անձնակազմը համամասնորեն բաշխված է ըստ ծանրաբեռնվածության, պակաս իրոք չենք զգում», – ասաց Ռևազ Կուճուխիձեն: