«Այս, ինչ տեսնում եմ այստեղ, ուղղակի վիրավորական է» - Կադրեր մարզահամալիրից, որի շինարարության վրա ծախսվել է 7 մլն լարի
Վիրավորական է այն, ինչ տեսա – մայիսին բացված մարզահամալիրը այսօր արդեն վերանորոգման կարիք ունի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Մուխիանիի մարզահամալիրում գտնվելիս:
Կախա Կալաձեն իր տեղակալ Իրակլի Բենդելիանիին առաջադրել է հենց այսօր հանդիպել «Սաբակոնտրակշեն» ընկերության ղեկավարության հետ, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում ուղղեն թերությունները: Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, առկա վիճակը պետք է ուղղվի:
«Հրահանգել եմ, որպեսզի հենց այսօր հանդիպեն ընկերությանը, ով իրականացրել է աշխատանքները, որ նախագծի իրագործման համար ծախսվել է 7 միլիոն լարի և այն, որ համալիրը նման իրավիճակում է, կտրականապես անընդունելի է»,- հայտարարել է Կախա Կալաձեն: