Այս աղետալի վիճակից պետք է բոլորս միասին փորձենք և դուրս գանք, հակառակ դեպքում կոչնչանանք. Քեթա Գաբիանի
Այս աղետալի վիճակից պետք է բոլորս միասին փորձենք և դուրս գանք, հակառակ դեպքում կոչնչանանք,- այս հայտարարությունը արել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակից Քեթա Գաբիանին, առաջին ալիքի հետ զրույցում:
«Այս աղետալի վիճակից մենք ելք չունենք, բացի նրանից, որ բոլորս միասին պետք է փորձենք և դուրս գանք այստեղից, հակառակ դեպքում կոչնչանանք:
Երբ մեկնում է Ամերիկա, Անգլիա և ասում էի, որ վրացի եմ, բոլորը հիացմունքով ինձ էին նայում և ասում, թե ինչպիսի երկիր է, Կովկասի ապագան է: Այսօր նախագահի երդմնակալությանը ոչ մեկ չի գնացել, միայն մեկն է գնացել Վրաստանից և ոմն նախարարի տեղակալ»,-հայտարարել է Քեթա Գաբիանին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:
Հանդիպումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Մինչ այդ կայացել է հանդիպմանը ներկա գտնվելու ցանկացողների գրանցումը:
Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan